Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
04.12.2012 | 00:31

...թե Գյումրիում կայծակի արագությամբ էր տարածվել լուրը, որ Սամվել Բալասանյանն ինքն է վարել մեքենան և այնքան խմած է եղել, որ երկար ժամանակ չի հասկացել, թե ինչ է կատարվել, որ մարդ է գցել մեքենայի տակ, հետո գնացել-նստել է թիկնապահների մեքենան։ Ընտրությունների ողջ կիրակին Գյումրին զբաղված էր այս լուրը վերցնել-դնելով: Գյումրեցիների մի մասը կարծում է` «Վարդանիկի անեծքն էր` չվայելեց Բալասանյանը Վարդանիկի աթոռը», մյուս մասն էլ թե` «Էդ աթոռը Վարդանիկի ժամանակից էլ անիծված էր»:

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ